Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով, որպես փոխտնօրեն, մարզիչներ, պահակներ և բանվոր է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 23.000.000 դրամը յուրացվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: