Երեկ՝ փետրվարի 24-ին, Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Ներկայացնում ենք հաղթողներին.

«Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթել է Marvel-ի «Սեւ հովազը»

«Լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն եւ Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա.

Առաջին դերասանական մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ստացել է Ռեջինա Քինգը «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Կլանի սեւ անդամը» ֆիլմի նկարահանող թիմը։ 

«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Ռամի Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար։ 

Լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը շատերին գրաված «Ֆավորիտուհին» ֆիլմի համար

«Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը»

 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը» ֆիլմը

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Բաոն

«Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգում հաղթել է Սև հովազը

«Լավագույն կոմպոզիտոր» է ճանաչվել Լյոդվիգ Յորանսոնը

«Լավագույն երգ» է ճանաչվել «Աստղ է ծնվել»  երգը: