Այն, որ որևէ բողոքարկում չեղավ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ բարձր մակարդակում տեղի ունեցավ ընտրությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով 2018 թվականին Հայաստանում ընտրությունների անցկացմանը:
«2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ճիշտ է, կային որոշ խնդիրներ, այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել, բայց կառավարության ծրագրից ես հասկանում եմ, որ ՀՀ-ն հստակ մտադրություն ունի արդիականացնել և բարելավել իր Ընտրական օրենսգիրքը, և մենք կաջակցենք Հայաստանին այս հարցում»,- ասել է Սվիտալսկին: