Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում հայտնել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից:
«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,-ասված է գրառման մեջ։