ՀՀ տարածքում փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, կան դժվարանցանելիավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վայոց ձորի մարզիՍարավան-Զանգեր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը, առկա է բուք:

Սպիտակի ոլորաններն ուՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար, առկա է մերկասառույց: Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքիմարզի Սևան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվողհատվածներում տեղում է ձյուն: Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհայինդեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակիավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկությանհամաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: