Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ փետրվարի 22-ին ժամը 23.30-ին Բաղրամյան պողոտա, 54/2 հասցեի մոտ գտնվող խանութի պատուհանից մի տղամարդ բացահայտ հափշտակել է օծանելիքներ ու դիմել փախուստի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 26-ին ժամը 20.30-ին Մարատ Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: