Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծննդյան 30-ամյակն է։
Կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց այդ մասին ու կոչ արեց գործընկերներին շնորհավորել փոխվարչապետին։
Տիգրան Ավինյանին շնորհավորեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն և ասել, որ Ձեզ հետ աշխատելը հեշտ է և հաճելի»,-ասաց նախարարը։