«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ իր եզրափակիչ ելույթում նշեց, որ Հայաստանն ապրում է բավական բուռն ժամանակաշրջանում՝ հագեցած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգերով:
«Այդ օրակարգերը բաղկացած են ամենօրյա ջանք ու աշխատանք պահանջող հարցերից ու հիմնախնդիրներից, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Սակայն այդ կարևոր օրակարգերը ժամանակ առ ժամանակ երկրորդ պլան են մղում կեղծ տեղեկատվական օրակարգերի պատճառով: Այդպիսի կեղծ և միաժամանակ վտանգավոր օրակարգ է Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև տարանջատումը, հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը»,-ասաց Բաբաջանյանը: