Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հա, բայց նորմալա, ժամանակին դուք էիք նրանց ասածները ծաղրանքով ներկայացնում, դուք էիք նրանց վրա ղժժում, հիմա իրանք են նույն բանը անում։ Ամեն ինչ օրինաչափա։ Նենց չի, որ ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կեղծ ու «հավաստի աղբյուրներից» տեղեկություններ չի հրապարակել։
Դե հիմա էլ նախկին իշխանությունը, որը հիմա ընդդիմությունա՝ նույն ձևով թփրտումա։ Ուղղակի մի հատ տարբերություն կա, որ էն ժամանակ իրանց այդքան էլ չէին ընդունում ու ինչ գրում էիք՝ հավատում էին, հիմա իրանց գրածները շատ դեպքերում զզվելիա կարդալ։ Բայց դե նորմալա, մի հատ հիշեք անցյալը ու անցեք ձեր գործերին»։