Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ քանի որ վաղը մարտի 8-ն է, ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում աշխատող կանանց:
«Բոլորս էլ գիտենք, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն, բացի պետական ծառայությունից»,-ասաց Բաթոյանը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հումորով պատասխանեց, որ տղամարդիկ նույնպես այլ պարտականությոններ ունեն: