Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը չի ցանկանում անդրադառնալ իր ասածների վերաբերյալ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված պարզաբանումներին: «Ասել, ասել է, լավ է արել, թող ասի: Ի՞նչ պիտի անդրադառնամ: Լեզվին զոռ է տվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հիշեցմանը, թե ինքը ոչ թե Բորիս Կեւորկովի օգնականը , այլ Հենրիկ Պողոսյանի օգնականն է եղել, պարոն Հախվերդյանն ասաց. «Հա ինչ կապ ունի, բայց դրանց գլխավորն էլ Կեւորկովն էր: Ես չեմ անդրադառնում նրա ոչ մի ասածի, որովհետեւ չեմ համարում, որ ինքը նախագահ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ