Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում  հավանություն տվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. ««Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև 8 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է»:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում