«Մաղթում եմ միայն մեկ բան` շուտափույթ կարգավորում և խաղաղություն»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցվին, թե ինչ կմաղթեր հակամարտող երկրների՝ ԼՂ և Ադրբեջանի կանանց՝ Մարտի 8-ի առթիվ։
Ինչպես հաղորդում է Вестник Кавказа-ն, Զախարովան անդրադարձել է նաև ԼՂ համակարտության կարգավորման բանակցությունների ձևաչափին և հայտնել, որ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցում նույնն է՝ ձևաչափը պետք է մնա նույնը։