Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն, ճոպաններով իջնելով Նորքի տուն-ինտերնատի տանիքից, տուն-ինտերնատի կանանց պատուհաններից ծաղիկներ են նվիրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
«ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց»,- գրել է Ասիլյանը: