ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում, մարտի 10-ին, հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` երեքը: 

Ինչպես տեղեկացնում է Bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ: Վիրավորներից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մանրամասները՝ տեսանյութում։