«Ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որոշվել է նախագիծ շրջանառել հանրային վայրերում ծխելու արգելքի դեմ։ Մենք առաջարկում ենք ծխելու գործողությունը տեղափոխել փակ տարածքից դուրս։ Մենք չենք արգելում ոչ մեկին ոչինչ անել, դա մարդու կամքի ազատ արտահայտությունն է, մենք ընդամենը սահմանափակում ենք ծխելու վայրերը»,-այս մասին այսօր ԱԺ ՄԻՊ և ՀՑ մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ասում ենք՝ ժողովուրդ՝ ծխեք, ինչքան ուզում եք, սակայն մենք մի խնդիր ունենք լուծելու՝ մարդկանց առողջությունը պահպանելու՝ այդ թվում՝ հաստատություններում իրենց կամքով ծխողների, և այդ վայրերում աշխատողների առողջության իրավունքի խնդիրը։
Ինչ վերաբերում է կոնկրետ նարգիլեներին՝ մենք չենք ասում արգելում ենք, մենք ասում ենք՝ ծխեք, ինչքան ուզում եք, վնասեք ձեր առողջությունը՝ ինչքան ուզում եք, բայց ուրիշների առողջությունը մի՛ վնասեք, ու փակ տարածքում մի արեք դա, արեք բաց տարածքներում»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրենք պատրաստ են քննարկել օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները։
«Եթե ուզում ենք առողջ ազգաբնակչություն ունենալ, ապա չպետք է ընկնենք սրտի ստենտավորման, քաղցկեղի ու ինսուլտի վրա ծախսվող փողերը շատացնենք, մենք պետք է այնպես անենք, որ էդ մարդիկ չհիվանդանան»,-ասաց Թորոսյանը։