2019 թվականի մարտի 8-ին, 9-ին, 10-ին Վալենսիայի մարզի Ալիկանտեի տարածաշրջանի Վիլլենա քաղաքում տեղի է ունեցել միջնադարյան տոնակատարություն:
Մոթիվի-ի «Ֆեյս քոնթրոլ» նախագիծը նկարահանումների էր հրավիրված անձամբ քաղաքապետի հրավերով (դոն Խավիեր):
Միջոցառումը իր մեջ ներառում է փողոցային թատրոն, շախմատային խաղեր, երաժիշտներ և այլ տարբեր տարիքային մարդկանց համար նախատեսված անվճար խաղեր:
Միջոցառման ամենահայտնի ավանդույթներից մեկը այն է, որ տեղի է ունենում միջնադարյան հարսանիք, որի ժամանակ թռչունը, դղյակից թռչելով, մատանի է բերում:
Միջոցառումը տեղի է ունեցել Վիլյենայի միջնադարյան շուկայի հարակից տարածքում, որը այս տարի նշում է իր 18 տարին:
2018 թվականին միջոցառումը ստացել է լավագույն մշակութային ծրագիր մրցանակը՝ Ser Viajeros Comunitat Valenciana կողմից, ինչպես նաև «Alvar Fáñez» մրցանակը՝ միջնադարյան միջոցառումների տարածման համար:
Եռօրյա միջոցառումներին ներկա էր 120.000 զբոսաշրջիկ, այնինչ քաղաքը նախատեսված է՝ 30.000-ի համար:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից ժամանած հյուրեր, երգիչ-երգչուհիներ:
«Ֆեյս քոնթրոլ» նախագծի հեղինակ-վարող Տիգրան Հարությունյանն իր շնորհակալությունն է հայտնում Ալիկանտեի հայ համայնքի նախագահ Հասմիկ Քոչարյանին։