Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանողուհի Լուսինե Թամարյանն այն կարծիքին Է, որ հրամանատարներ չեն դառնում, այլ ծնվում են: Աղջիկը 21 տարեկան Է եւ երկու բանի մասին Է երազում՝ դառնալ նավի հրամանատար, ինչը թույլ կտա շրջել աշխարհում, ու նաեւ այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան:
Լուսինեն Բաթումում ծնված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչն Է: Նրա նախնիները Մուշից հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ: Հայրը ծնվել Է արդեն Վրաստանում, Լուսինեն՝ նույնպես: Երեք տարի առաջ աղջիկը կատարել Է կյանքի կարեւորագույն ընտրությունը՝ ընդունվել Է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ծովագնացության ինժեներային ֆակուլտետ: Այսօր նա սովորում Է երրորդ կուրսում եւ պատրաստվում Է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի:
«Ծովը միշտ Էլ գրավել Է ինձ: Մանկությունից ինձ դուր Էր գալիս երկար նայել ալիքներին, եւ ես պատկերացնում Էի, որ երբեւիցե ծով դուրս կգամ»,-ասել Է Թամարյանը «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրուցելիս: Աղջկան երբեք չեն գրավել կանանց մասնագիտությունները, բայց նավաստի դառնալու որոշումը նա ընդունել Է ամենավերջին պահին: Քննությունները հանձնելուց առաջ Լուսինեն մտածեց, որ դա իր համար իդեալական տարբերակ կլինի՝ հաշվի առնելով ծովի նկատմամբ տածած սերը: «Մասնագիտությունն ինձ թույլ կտա աշխատել, ճամփորդել»,-ասում Է Լուսինեն: Ի դեպ, ընտանիքն ըմբռնումով վերաբերվեց նրա ընտրությանը եւ չսկսեց տարհամոզել աղջկան. համակերպվեցին նույնիսկ նրանք, ում դուր չեկավ նրա ընտրությունը: Լուսինեի կուրսում կա գրեթե 160 մարդ, նրա խմբում 25 տղաներ են եւ ինքը՝ միակ աղջիկը:
«Տղաները ցնցված Էին, երբ իմացան, որ ես սովորելու եմ իրենց հետ: Այժմ նրանք հպարտանում են, հարգում են իմ ընտրությունն ու ձգտումը»,-ասել Է Լուսինեն: Այսօր Լուսինեն պատրաստվում Է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի: Իր մասնագիտությունը համարում Է սովորական, պարզապես մարդիկ այն անսովոր են ընկալում: «Ծովում նույնն Է, ինչ եւ ամպերում: Մենք, ինչպես եւ օդաչուները, պետք Է անցնենք բուժզննում, լինենք հոգեբանորեն կայուն, առավելագույնս կենտրոնացած»,-ասում Է Լուսինեն: Նրա խոսքով՝ լավ նավաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ ու ճարպկություն: Թամարյանի համար ամենադժվարն առաջին անգամ բաց ծով երկար նավարկության մեկնելն Է: Բայց աղջիկը չի վհատվում. Լուսինեն իր առջեւ նպատակ Է դրել՝ դառնալ նավի հրամանատար եւ պատրաստ Է երազանքի կատարմանն սպասել 10-15 տարի: Նրան չեն վախեցնում ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները: Երիտասարդ հայուհին խորհուրդ Է տալիս բոլոր նրանց, ովքեր երազում են ծով դուրս գալ՝ դադարել երազել, նպատակ դնել իրենց առջեւ եւ հասնել դրան: Ապագայում Լուսինեն անպայմանորեն կայցելի պատմական հայրենիք՝ Հայաստան՝ ծանոթանալու իր արմատներին: