ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում: Լուսանկարը հրապարակել է պատգամավորը՝ երեկ Գեղարքունիքի մարզում մարզը ներկայացնող պատգամավորների և մարզպետի հանդիպումից: Այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 

Ուսումնասիրելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովի պաշտոնական կայքում 2018 թ.-ի օգոստոսի 1-ին ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնում Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ Սարգսյանը չի ներկայացրել ժամացույցի առակայությունը այն դեպքում, երբ պետական պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող ցանկացած ունեցվածք:

Հայկ Սարգսյանը նույն հայտարարագիրը ներկայացրել է նաև որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Այսինքն՝ ըստ հայտարարագրի՝ նրա ունեցվածքը չի ավելացել: Ըստ հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Ստացվում է՝ եթե Հայկ Սարգսյանը տար նույնիսկ իր մեկ տարվա ամբողջ եկամուտը, այդ ժամացույցը գնել չէր կարողանա:

Աղբյուրը՝ politik.am