Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 

Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների

ապամոնտաժումը։ Սրճարանների հիմնադիրներն ու աշխատակիցները բողոքում են, 

անտեսված են թե՛ քաղաքապետի, թե՛ վարչապետի կողմից:


«Քաղաքապետը տղամարդկություն չունի, որ հանդիպի սրճարանների տնօրենների հետ ու լսի խնդիրները: Լավ, քաղաքապետարանում մի հատ տղամարդ չկա՞։ Իրանք մի հատ «բորդյուր» չեն դրել, մարդկանց սարքած տարածքներն են քանդում: Մենք իրա նման Պրահաներում բիզնեսներ չունենք, մեր երկրում ենք ներդրումներ արել: Ասում էին գործարաններ են կառուցել, աշխատատեղեր են ստեղծել, բայց հակառակն են անում։ Ներդրում անելուց են խոսում, էսքանից հետո ո՞վ կանի։ Քաղաքապետարնում մի հատ տղամարդ չկա՞ր, որ հանդիպեր էսքան բիզնեսմենների, ներդրողների, աշխատողների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ջազզվե» սրճարանի հիմնադիր Արմեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ իրենց սրճարանն ունի 70 աշխատակից, որոնք այս գործողությունների հետևանքով այլևս գործազուրկ են դառնալու:

Սրճարանի աշխատակից Լաերտ Պողոսյանն էլ նշեց, որ իրենց պայմանագիրը մինչև 2026թ․ ուժի մեջ է․ «Այսինքն լյուբոյ բիզնես անելուց արդեն պետք ա վախենանք՝ ասենք վայ կարող ա մեկ տարի հետո գան հանեն։ Էլ ո՞վ կգա ստեղ բիզնես կանի, ո՞ւմ համար գա անի։ 400-500 մարդ գործազրուկ է դառնում։ Էլ ո՞նց հավատանք սրանց»,- դժգոհեց աշխատակիցը։

Սոնա Հարությունյան