Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց են անում։
 
 *** 12:15
Արդեն կես ժամ է՝ ոստիկաններին չի հաջողվում ցուցարարներին հեռացնել Մաշտոցի պողոտայից: Լարված իրավիճակը շարունակվում է ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Քիչ առաջ շտապօգնության մեքենա է ժամանել: 
 
***12:35
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների: 
 
***12:47
Լարված իրավիճակը Մաշտոցի պողոտայում շարունակվում է: Ցուցարարները նստացույց սկսեցին:
 
*** 12:55
Ցուցարարները քիչ առաջ փակեցին Թումանյան փողոցը։ Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարներին:
 
***16:32 Այս պահին Օպերայի Ազատության հրապարակում շարունակվում է լարված իրավիճակը: Ցուցարարները թույլ չեն տալիս, որպեսզի տրակտորն առաջ շարժվի: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունենում: Ոստիկանները փորձում են ճանապարհ բացել տրակտորի համար, որպեսզի քանդման աշխատանքները շարունակվեն: