«Օպերային հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը մենք կողմ ենք եղել միշտ և այժմ էլ կողմ ենք, որ Երևանի կանաչ տարածքները վերադարձվենք քաղաքին»,- ԼՈւՐԵՐ․com -ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Անդրադառնալով գործազրկության պատճառով սրճարանների աշխատակիցների բողոքին՝ Մարուքյանն ասաց, որ այդ հարցը պիտի քաղաքապետարանը լուծի՝ ինչպես խոստացել են։

Հարցին, թե քաղաքապետարանը այս մեթոդներով ապամոնտաժելու պարագայում արդյո՞ք գույքային վնասի համար չպետք է փոխհատուցի, պատգամավորը պատասխանեց․

«Դա իրավական գործընթաց է։ Սրճարանների սեփականատերերը կարող են դիմել դատարան, գույքային վնասի չափով փոխհատուցում պահանջել, եթե հասցվել է նրանց նման վնաս։ Եթե վնասն ապացուցվի, որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով. դատարանը կբավարարի նրանց պահանջը»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։