Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» կրկին բողոքի ցույցեր են անցկացնում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Figaro-ին:
Մասնավորապես, Փարիզում ցուցարարները հարձակվել են Ելիսեյան այգիներում մի քանի էլիտար խանութների , ինչպես նաեւ պայթուցիկ նյութով շշեր են նետել հանրահայտ Le Fouquet's ռեստորանի ուղղությամբ: Ռեստորանի պատուհաններին տեղադրված պաշտպանիչ վահանակները չեն օգնել, և արդյունքում կրակը վնասել է վերանդան: Այրվել է նաև Le Deauville ռեստորանը:
Fouquet's ռեստորանը ֆրանսիական էլիտայի հանդիպման վայրն է: Այդտեղ հաճախ էր այցելում ծագումով հայ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ինչպես նաև բազում քաղաքական գործիչներ՝ ներառյալ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը տոնել էր այնտեղ իր ընտրվելու փաստը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի կեսին կառավարության՝ բենզինի հարկը բարձրացնելու ծրագրերի հետևանքով: Ակցիան անվանվել էր «դեղին բաճկոնավորներ», քանի որ ցուցարարները կրում էին լուսարձակող բաճկոններ: Դեկտեմբերի 4-ին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ սակագները չեն բարձրանալու, սակայն անկարգությունները շարունակվում են: