Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի համալրել է Քրեակատարողական ծառայության շարքերը, իսկ քրեակատարողական 6 ծառայող կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նրանց բոլորին շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:
Արտյոմ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին` նշել է, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, միևնույն ժամանակ նաև՝ պատասխանատու. «Յուրաքանչյուր ծառայող պիտի ձգտի ծառայել այնպիսի նվիրումով, ծառայողական այնպիսի կարգապահությամբ, որ նրանով հպարտանան և՛ նրա գործընկերները, և՛ նրա ընտանիքը: Պատվով կրե՛ք այս ուսադիրները»,- մաղթելով բոլորին բարի ծառայություն՝ իր խոսքն ամփոփել է Ծառայության պետը: