Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը:
«Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած քաղաքական որակավորման համար 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը իմ դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով անձը վիրավորելու և զրպարտելու մեջ, ինչի արդյունքում շուրջ 20 օր է` իմ հաշիվները և գույքը կալանքի տակ են, այս մասին մենք 20 օր է, բարձրաձայնում ենք, Դուք Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո´չ տեսել ենք, ո´չ լսել ենք, ո´չ գիտենք` էդ փողն ուր է»,-դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: