Ոստիկանությունը հրապարակել է Երևանում 36-ամյա Հայկ Սարգսյանին՝ «Աստրախանցի Հայկոյին» բերման ենթարկելու տեսանյութը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։