Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին:

«Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին անգամ ջուրը բացակայում էր մեր սեղանից, օպտիմալացման վառ օրինակ է».- ասաց Խաժակյանը:

«Պարո´ն Խաժակյան, կարող եք օգտվել իմ ջրից, ես այստեղ ունեմ, մեկ բաժակ ինձ հետ բերել եմ: Ինչպես ասում են, ջուրը փոքրինն է»,- ի պատասխան` ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: