Կառավարության նիստի այսօրվա օրակարգում էր նաև ԲՀԿ պատգամավորների ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել նրանց ծառայության առնվազն 1 տարին լրանալուց հետո։
«Ներկայացված նախագծի համաձայն` վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ծրագրի կրկնողություն, ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա»,-այս մասին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
Նախագծով նախարարությունն առաջարկում է անփոփոխ թողնել կարգավորումները, այսինքն՝ բացասական եզրակացություն տալ ԲՀԿ պատգամավորների առաջարկած նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում: