ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին, կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելում է: Նա արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: