Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ-ից մեկնումը արդյո՞ք եղել է ԱԱԾ գիտությամբ, թե ոչ, լրագրողների հարցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված։
«Քննչական դեպարտամենտի գործը քննող քննիչի որոշմամբ թույլատրվել է Ալեքսանդր Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։ Այո՛, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա»,-ասաց ԱԱԾ պետը։
Տեսանյութը՝ 1in.am-ի։