Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա տեղեկացրեց՝ թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309 –րդ հոդվածի 1 –ն մասով և 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: 

Մեր տեղեկություններով, կինը կաշառք է վերցրել քաղաքացուց՝ աշխատանքի տեղավորելու համար։