Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է մարվելու արտաքին պարտքը:
Այս հարցից հետո Փաշինյանը Ուրիխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան թախծոտ ձայնով այդ մասին հարցնում, ինչին ի պատասխան Ուրիխանյանն ասաց. «Բա ահռելի պարտքից եմ հարցնում, բա թախիծ ա, բա ինչ ա: Ես թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին»: Վարչապետն էլ ներողություն խնդրեց պատգամավորից՝ ասելով. «Կներեք, եթե իմ խոսքի մեջ ոչ պատեհ բան նկատեցիք: Ես ուղղակի ուզում էի Ձեր տրամադրությունը բարձրացնել»