ԱԺ-ում այսօր ներկայացվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» բաժնում մասնավորապես նշված է, որ քաղաքացիների առջև բացվել են ԱԺ և վարչապետի նստավայրի դռները, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով չեն անցկացվում:
«Արդյո՞ք այս երեք կոմպոնենտները բավարար են երջանիկ քաղաքացի ունենալու համար, և որո՞նք են այն 3 առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը 2019թ. կտրվածքով երջանիկ քաղաքացի ունենալու համար»,-վարչապետից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, որին ի պատասխան վարչապետը նշեց, որ երջանկության կարևորագույն բաղադրիչը աշխատանքն է: