Android-ի համար WhatsApp մեսենջերի նորացված տարբերակում կհայտնվի մութ Էկրանի գործառույթ:

Ինչպես նշել Է Wabetainfo պորտալը, հավելվածի օգտատերերը կկարողանան փոխել ինտերֆեյսի գունային գամման՝ տեքստը դարձնելով սպիտակ սեւ ֆոնի վրա: Սպասվում Է, որ նոր գործառույթն Էկրանին կնվազեցնի փայլքերը եւ կդյուրացնի հաղորդագրությունների ընթերցումը թույլ լուսավորության դեպքում: Նորամուծությունը մատչելի կլինի 2.19.82 բետա-նորացման մեջ: Տարբերակի պաշտոնական ռելիզի օրն առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: