Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) եւ Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Վանաձոր, Սյունիքի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։