ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների հետ հարմարվել–չհարմարվելու խնդրի առաջ չի կանգնել։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ լեզու գտավ Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների հետ.
«Լեզու գտնել, հարմարվել, կարծում եմ, սրանք տեղին և հասցեական հարցեր չեն։ Ես ընտրվել եմ Ազգային ժողովի կողմից, ես իմ աշխատանքի իրականացման խոչընդոտների չեմ հանդիպել, և ես շարունակում եմ իմ պարտականությունները կատարել. որևէ առիթով, որևէ իրավիճակում լեզու գտնել–չգտնելու, հարմարվել–չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգնել»,–ասաց նա։