«Ժամանակ» թերթը գրում է.
«Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։ Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաեւ տուրիստական գործակալությունը։ Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները եւ նշել է, որ Meat Market-ի եւ LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։
Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում