«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները: Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել եւ իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ: Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»: Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ եւ իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության եւ խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում