«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը սիրիական «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղի և սիրիացի գործարար, դոկտոր Ֆաուզի Աքվալիի հետ Հայաստանում սկսում է բամբակի և տրիկոտաժի արտադրություն:
Սրանք Տեքստիլի քաղաքի կառուցման և Հայաստանում տեքստիլ արդյունաբերության լավագույն ավանդույթների վերականգնմանն ուղղված հերթական քայլերն են: Սիրիացի գործարարները Գագիկ Ծառուկյանին են ներկայացրել արդեն աճեցված բամբակի և արդեն արտադրված տրիկոտաժի նմուշները: