ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին:
Նշենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ՝ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Գագիկ Գինոսյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կառլոս Ղազարյան, Հարություն Մեսրոբյան, Հովիկ Մուսայելյան, Բաբկեն Պիպոյան, Յուրի Ջավադյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Նարինե Թուխիկյան(պատգամավորական մանդատ ստանձնելու նպատակով դադարեցրել է ՀԽ անդամակցությունը), Վարդան Ազատյան (դադարեցրել է ՀԽ անդամակցությունը):