Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրիֆթում քաղաքի բանուկ հատվածում՝ վտանգելով այլոց կյանքն ու առողջությունը:

Տեսանյութի տարածումից հետո անմիջապես արձագանքեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և հանձնարարեց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել քաղաքացուն:

Պարզվում է՝ դրիֆթի սիրահարը առաջին անգամ չէ, որ նման կերպ է պահում իրեն: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում երևում է, որ փաստորեն էլի է սիրելի մեթոդով զվարճացել:

 

 

Հետաքրքիր է, որ քաղաքացիներից բացի տեսահսկող սարքերն այդպես էլ նրան չեն նկատել: