Ուշագրավ հայտարարություն է արել բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկար տարիներ գլխավորած Դավիթ Թորոսյանը, ով այժմ աշխատում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ: Թորոսյանը նշել է, որ նա չի ընդունոմ հայկական բռնցքամարտում տիրող անառողջ մթնոլորտն ու խռովությունները, նաև ընդգծել է, որ սա մեծ հարված է հայկական բռնցքամարտին:

Թորոսյանը նշել է, որ բռնցքամարտում չեն կարող լինել երկու տարբեր ֆեդերացիաներ : Խնդրի լուծումը նա տեսնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեջ: Թորոսյան, ով ժամանակին եղել է նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր, ցանկություն է հայտնել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: