Աժ-ում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարկային փոփոխություններով նախատեսվում է սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե խորանարդ մետրերով, ինչպես հիմա է, այլ տոննաներով։ ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց. «Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ ապրիլի 1-ից արդեն գազալցակայանները պարտավոր են գազը վաճառել կիլոգրամներով, մինչդեռ օրենքը մենք այսօր ենք քննարկում և եթե այսօր ընդունվի, օրենքը ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից»: 

Մանրամասները՝ տեսանյութում: