«Այն, ինչ հայտարարել և այն փաստաթուղթը, որը թափահարել է Ալեն Սիմոնյանը, լկտի և անամոթ սուտ է»:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան:
Զոհրաբյանն ասաց, թե նախապես լսումների թեման և օրակարգը հաստատվել է, և ներկա են եղել այն ՀԿ ներկայացուցիչները, ովքեր պետք է խոսեին օրակարգում առկա թեմաներից: Զոհրաբյանը նշեց, որ հատուկ հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, իսկ այդ հրավերների տակ եղել է երեք անձի ստորագրություն: «Ես հիմա պահանջում եմ, որ հրապարակվի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը: Պարոն Սիմոնյանը մինչև օրվա ավարտը ժամանակ ունի, հակառակ դեպքում՝ մենք կհանդիպենք դատարանում»,–ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա` երբ լսումների մասին հայտարարվել է, եւ ՀԿ-ները ցուցակագրվել են, իրենք չէին կարող իմանալ բոլորի սեռական կողմնորոշման մասին. «Մենք ոչ ԴՆԹ թեստ էինք անելու, ոչ էլ հերթով զանգելու հարցնելու էինք՝ դուք տրանսգենդե՞ր եք, թե՞ ոչ»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը այդ թեմային նաև իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերումանդրադարձավ: