«Քաղաքացին թող որոշի, թե ինչպես կտոնի քաղքացու օրը: Կարող է մեկը որոշում է, ինչպես անցած տարի էր, մանղալով խորոված անել Մաշտոցի պողոտայում: Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք այդ օրը պետք է լինի նաև այն մարդկանց օրը, ովքեր մերժեցին հեղափոխությունը, Փաշինյանը ասաց. «Թող իրենք որոշեն՝ իրենք քաղաքացի են, թե քաղաքացի չեն, եթե քաղաքացի են, ուրեմն իրենց տոնն է, եթե չէ, ո՞նց կարող է իրենց տոնը լինի, դա քաղաքացու տոնն է»: