Ճոխ սեղան․ ֆուրշետ, խմիչքներ, բազմազան ուտեստներ, քաղցրեղեն։ Ահա թե ինչպես են ԲԴԽ-ում պատրաստվել միջոցառմանը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչ միջոցներով են կազմակերպել նման շքեղ միջոցառում, դեռևս հայտնի չէ։ Հուսով ենք՝ պարզաբանում կներկայացնեն, թե ում գրպանից են գնացել այս գումարները։
Նշենք, որ այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչպես նաև ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են նաև օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ։