13:22
«Հիմա հասկանում եք, չէ՞, ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.

«Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդի) ՀՀ իրավապահներին արտահանձնելու գործի քննությունը և վերջինիս տեղափոխել փախստականների ճամբար:

 

Հիմա հասկանում եք չէ՞ ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում: Եթե չէ փորձեմ բացատրել. ուրեմն դու սկզբից մեեեծ իրադարձությամբ հայտնում ես «հպաաարտ քաղաքացիներին», որ «տիտանական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ծաաանր հանցագործ Նարեկ Սարգսյանը», հետո սկսում ես վարկաբեկող ու ծաղրող նյութերով լցնել համացանցը ու դրանով կերակրել «հպարտներին»: Հպարտները սրանից ոգևորվում են ու տրտինգ են տալիս համացանցում, հետո էս թեման «մոռանում» ես, իսկ վերջում էս «հաջողության պատմությունդ» փոզմիշ են անում չեխերը:

Հ.Գ. Էս ամեն ինչից հետո աստղերը քեզ հուշում ու պարտադրում են` ընդունել հաապատասխան դեղահաբերն ու պատրաստվել ԵԽԽՎ ելույթին»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս