Այսօր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հանդիպում են ունեցել տնօրինության հետ: ՊԵԿ-ի աշխատակիցների՝ երեքշաբթի օրն արած լայնածավալ գործողություններից հետո շուկայում առևտուրը գրեթե դադարել էր:

«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը, որին Գագիկ Ծառուկյանը հանձնել է շուկայի հավատարմագրային կառավարումը, հայտարարել է, որ ինքը պետությունից ոչինչ չի թաքցրել և նշել է, որ ոչ ոք չի կարող խաղալ շուկայի անվան հետ:

Տնօրինության հետ հանդիպումից հետո վաճառողները վերադարձել են տաղավարներ՝ հույսով, որ կկարողանան հանգիստ աշխատել: