ԱԺ-ում շարունակվում են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց, որ իրենք սպառիչ պատասխան չեն տալիս այն հարցերին, թե որ ՊՈԱԿ-ներն են կրճատվելու, քանի մարդ է մնալու գործազուրկ, ինչ հետևանքների են հանգեցնելու այդ կրճատումները, որքան գումար է տնտեսվելու:
«Դուք ասում եք՝ եթե անգամ մոտ 10 000 հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է պետությունը: Դուք նախկինում էլ, հեղափոխությունից առաջ՝ եղել եք կառավարությունում, բա էն ժամանակ հավելյալ արդյունք չստեղծող մարդիկ չկայի՞ն: Ո՞վ է ասել, որ դուք որպես նախարար հավելյալ արժեք եք ստեղծում»:
Մանրամսները՝ տեսանյութում: