ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Բաղրամյանին դիմելով, ասաց.«Պարո՛ն Բաղրամյան, երբ արդեն ընտրվեք հանձնաժողովի նախագահ, հուսով ենք, դուք էլ կոնկրետ կասեք 9 ամիս հետո, երեք ամիս հետո, մի տարի հետո, ինչպիսին են գազի սակագնի հետ կապված սպասումները: Եվ հետո «Գազպրոմ Արմենիա»-ում ի՞նչ է կատարվում, քանի որ գիտեմ, որ կրճատումներ են սպասվում և 6000-7000 աշխատող պետք է ունենա»:
Մանրամասները՝ տեսանյութում: